Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշի ծառայություններով, հաղորդում է Record-ը։
Մադրիդյան ակումբը հետևում է 28-ամյա պորտուգալացու հետ կապված իրավիճակին, ով դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդում» ստեղծված իրավիճակից։
Ֆերնանդեշի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։
Այս մրցաշրջանում Բրունո Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 26 հանդիպում բոլոր մրցաշարերում: Նա իր ակտիվում ունի 4 գոլ և 4 գոլային փոխանցում։