Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Իբրահիմ Կոնատեն մեկնաբանել է ԱԱ-2022-ի խմբային փուլի 3-րդ տուրում Թունիսից կրած նվազագույն հաշվով պարտության մասին։
«Ատում եմ պարտվելը։ Մյուս խաղում ոչ մի զիջում չի կարող լինել։ Չեմ կարող ասել, թե կազմում չափազանց շատ փոփոխություններ էին եղել․ եթե այսօր դաշտ ենք դուրս եկել, դա չենք կարող որպես արդարացում օգտագործել։
Մենք անհրաժեշտ մակարդակը ցույց չտվեցինք։ Պիտի կենտրոնանանք մյուս խաղի վրա, հավաքվենք ու մոռանանք այս փոքրիկ սխալի մասին։ Կարևոր չէ կհանդիպենք Մեքսիկային, Արգենտինային թե այլ մեկին․ դժվար խաղ է լինելու»,- Կոնատեի խոսքերն է փոխանցում Get French Football News-ը։
























































