«Այաքսի» և Գանայի հավաքականի կիսապաշտպան Մուհամեդ Կուդուսը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում, հայտնում է De Telegraaf-ը։
Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա գանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլն» ու «Չելսին»: Անգլիական ակումբները հետևում են Կուդուսի ելույթներին Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունում և ակնկալում են, որ մրցաշարի ավարտից հետո բանակցություններ կսկսեն հնարավոր տրանսֆերի շուրջ։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Էվերթոնը»
Հիշեցնենք, որ Կուդուսը Կատարում մասնակցել է ԱԱ 2022-ի խմբային փուլի երկու հանդիպման։ Պորտուգալիայի հետ առաջին խաղում կիսապաշտպանը գոլային փոխանցում է կատարել, իսկ Հարավային Կորեայի հավաքականի հետ երկրորդ տուրի խաղում դարձել դուբլի հեղինակ։
Դեկտեմբերի 2-ին Գանայի հավաքականը ԱԱ 2022-ի խմբային փուլի եզրափակիչ տուրի հանդիպումը կանցկացնի Ուրուգվայի հետ։