Իսպանացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հետ նոր աշխատանքային պայմանագրի ստորագրումը։
«Ես որոշեցի նոր պայմանագիր ստորագրել, քանի որ այստեղ արևը շատ է»,- ժպտալով ասել է Պեպը։
«Այստեղ ինձ հարմարավետ եմ զգում: Ես ամեն ինչ ունեմ։ Իհարկե, սա Բարսելոնան չէ, և ես չեմ կարող Մանչեսթերն անվանել իմ տունը։ Այնուամենայնիվ, մենք խաղում ենք երեք օրը մեկ, և դա ինձ հաճույք է պատճառում։ Ուստի այստեղ ինձ լավ եմ զգում»,- փոխանցում է 51-ամյա իսպանացի մասնագետի խոսքերը Mundo Deportivo-ն։
Գվարդիոլայի նոր պայմանագիրը «Քաղաքաբնակների» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը: