Բրազիլիան Կամերունի հետ կխաղա երկրորդ կազմով
Ինչպես տեղեկացնում է Globo Esporte-ն, բրազիլացիների գլխավոր մարզիչ Տիտեն լուրջ ռոտացիա կկիրառի ԱԱ2022-ի խմբային փուլի եզրափակիչ տուրի խաղում։ Բրազիլիան երկու տուրի արդյունքներով երաշխավորել է իր տեղը 1/8 եզրափակչում։
Ըստ աղբյուրի՝ դարպասում կլինի Էդերսոնը, պաշտպանությունում՝ Դանի Ալվեսը, Էդեր Միլիտաոն, Բրեմերը և Ալեքս Տելեսը: Ֆաբինյոն ու Բրունո Գիմարաեշը, ամենայն հավանականությամբ, կխաղան կիսապաշտպանությունում:
Հարձակման գծի խաղացողներից Ռոդրիգո Գոեսը, Անտոնին, Գաբրիել Ժեզուսը և Գաբրիել Մարտինելին կգործեն առջևի գծում։
Խաղադաշտում կարող են հայտնվել նաև Էվերթոն Ռիբեյրոն ու Պեդրո Աբրեուն, սակայն նրանք դժվար թե խաղան առաջին րոպեներից։
Դեկտեմբերի 2-ին Բրազիլիան կխաղա Կամերունի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: