Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը 2023 թվականի մրցաշրջանը կսկսի Ադելաիդայում կանալիք ATP 250 մրցաշարում։
Այդ մասին հայտնում է մարզիկի անձնական կայքը։ Մրցումները կանցկացվեն հունվարի 2-ից 8-ը։
«Մեծ սաղավարտի» 21-ակի հաղթողն այնուհետև կմասնակցի Ավստրալիայի բաց առաջնությանը:
Ավելի վաղ Ջոկովիչը հայտարարել էր, որ վիզա է ստացել Ավստրալիա մեկնելու համար։