Խմբային փուլի վերջին տուրի խաղում ամերիկացիները 1-0 հաշվով հաղթել են Իրանի հավաքականին։ Այս հաղթանակի շնորհիվ ամերիկյան թիմը երաշխավորեց մրցաշարի փլեյ-օֆֆի ուղեգիրը։
Իրանցիները չկարողացան նվաճել հաջորդ փուլի ուղեգիր, թեև ԱՄՆ-ի հավաքականի հետ խաղում նրանց ոչ-ոքին բավական կլիներ։
Հանդիպումից հետո ԱՄՆ-ի հավաքականի խաղացողները, մասնավորապես՝ Էնթոնի Ռոբինսոնը և Ջոշուա Սարջենթը, մխիթարել են իրանցի ֆուտբոլիստներին՝ պաշտպաններ Ռամին Ռեզայանին, Աբոլֆազլ Ջալալին և այլ իրանցի խաղացողներին։

ԱՄՆ-ի հավաքականը 2022 թվականին Կատարում անցկացվող Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում կխաղա Նիդերլանդների ընտրանու հետ։
























































