Դալլասում կայացավ NBA-ի կանոնավոր առաջնության հանդիպումը, որում Դալլաս Մավերիքսն իր հարկի տակ հաղթեց Գոլդեն Սթեյթին։
Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 116:113 հաշվով։
«Մավերիկսի» պաշտպան Լուկա Դոնչիչը թրիփլ-դաբլ գրանցեց այս խաղում (41 միավոր, 11 անդրադարձ, 12 փոխանցում): Ուորիորսի առաջատար Ստեֆ Կարին վաստակել է 32 միավոր:
Օրվա մեկ այլ խաղում Նիքսը հյուրընկալվելիս հաղթեց Դետրոյտին՝ 140:110: