Ավարտվեցին ԱԱ-2022-ի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումները B խմբում։
ԱՄՆ-ի հավաքականը 1-0 հաշվով հաղթեց Իրանին, իսկ Անգլիան՝ 3-0 հաշվով Ուելսին։ Այսպիսով, Անգլիան ու ԱՄՆ-ն զբաղեցրեցին համապատասխանաբար առաջին ու երկրորդ տեղերն իրենց խմբում։
Անգլիայի հավաքականը 1/8 եզրափակչում կհանդիպի A խմբում երկրորդ տեղը զբաղեցրած Սենեգալի հետ, իսկ ԱՄՆ-ն` այդ խմբում առաջին տեղը զբաղեցրած Նիդերլանդների հետ։
Ավելի վաղ փլեյ-օֆֆի ուղեգիր էին նվաճել նաև Բրազիլիան, Պորտուգալիան և Ֆրանսիան։ Այս թիմերն իրենց մրցակիցներին կիմանան առաջիկա օրերին։
























































