Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան հարթակ է ստեղծում նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների համար՝ ներկայացնելով IBA Pro-ն: Այս մասին հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Այսուհետև բռնցքամարտիկները պրոֆեսիոնալ մենամարտեր կանցկացնեն հենց բռնցքամարտի միջազգային կառույցի հովանու ներքո:
IBA-ի պրոֆեսիոնալ մենամարտերի շարքը կմեկնարկի դեկտեմբերի 22-ին՝ Աբու Դաբիյում՝ «Չեմպիոնների գիշեր» անվանումը ստացած մրցաշարով:
Երեկոյի ընթացքում կմենամարտի նաև Եվրոպական խաղերի մրցանակակիր Կարեն Տոնականյանը: Մրցակիցը Ֆրանսիացի աշխարհի չեմպիոն Սոֆիան Ումիանն է: