Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար Լոնդոնի «Արսենալը» վերահսկում է տրանսֆերային շուկայում տիրող իրավիճակը՝ հույս ունենալով ուժեղացնել կազմը։
Ինչպես հաղորդում է իսպանական Goal-ը, «Արսենալը» հետաքրքրված ք Բիլբաոյի «Ատլետիկում» հանդես եկող 20-ամյա եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսի ծառայություններով:
Աշնանը Նիկո Ուիլյամսն իր նորամուտը նշեց Իսպանիայի հավաքականում։ Այս պահին 20-ամյա եզրային հարձակվողը մասնակցում է Կատարում ընթացող Աշխարհի առաջնությանն Իսպանիայի հավաքականի կազմում։ Կոստա Ռիկայի և Իսպանիայի դեմ խաղերում Ուիլյամսը փոխարինման է դուրս եկել։
Transfermarkt պորտալի փորձագետները Նիկո Ուիլյամսի տրանսֆերային արժեքը գնահատում են 25 միլիոն եվրո։