NBA-ի կանոնավոր առաջնության խաղում Ինդիանան հաղթեց Լոս Անջելես Լեյքերսին։ Նոյեմբերի 29-ին Լոս Անջելեսում կայացած հանդիպումն ավարտվել է 116:115 հաշվով՝ հօգուտ հյուրերի։
«Ինդիանայի» կազմում 24 միավորով լավագույնը Տայրիս Հալիբերթոնն էր: Բենեդիկտ Մատուրինը վաստակեց 23 միավոր, իսկ Մայլս Թերները՝ 15 միավոր։ «Լեյքերսի» կազմում Լեբրոն Ջեյմսը վաստակեց 21 միավոր, Էնթոնի Դևիսը 25 միավոր, իսկ Ռասել Ուեսթբրուկը՝ 24 միավոր:
Այլ արդյունքներ
Բրուքլին – Օռլանդո – 109:102
Բոստոն – Շարլոտ – 140:105
Ֆիլադելֆիա – Ատլանտա – 104:101
Յուտա – Չիկագո – 107:114
Դենվեր – Հյուսթոն – 129:113
Վաշինգտոն – Մինեսոտա – 142:127
Տորոնտո – Քլիվլենդ – 100:88
Սակրամենտո – Ֆենիքս – 117:122
Նյու Օռլեան – Օկլահոմա – 105:101