Երևանում ավարտվել է բռնցքամարտի «Բարեկամության գավաթ» միջազգային մրցաշարը, որին ի թիվս Հայաստանի մարզիկների, մասնակցել են նաև Ռուսաստանի և Վրաստանի ավագ տարիքի բռնցքամարտիկները։
Մրցաշարում լարված ու դիտարժան մենամարտերով աչքի ընկել են ԵՕՀՊՄ քոլեջի սաները: Նրանք նվաճել են 1 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։
Գագիկ Մելոյանն իր քաշային կարգում առաջատարն էր և դարձել է մրցաշարի հաղթող։
Հայկ Վարդանյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, իսկ Գոռ Հարությունյանը, Վարդան Վարդանյանն ու Զավեն Զուլանյանը բավարարվել են 3-րդ հորիզոնականով։
Հիշեցնենք՝ մրցաշարն անցկացվել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: Մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի և Ռուսատանի ավելի քան 150 պատանի բռնցքամարտիկներ։