Ճապոնիայի հավաքականի կիսապաշտպան Աո Տանական խոսել է ԱԱ-2022-ի խմբային փուլի 3-րդ տուրի Իսպանիայի հավաքականի հետ առաջիկա հանդիպման մասին։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 1-ին։
«Իսպանիայի հետ խաղալը դժվար է, բայց մենք պետք է հաղթենք: Մեզ պետք են այդ երեք միավորները։ Իսպանիան միշտ ցանկանում է տիրել գնդակին։
Իսպանացի խաղացողներից ինձ ամենաշատը դուր է գալիս Բուսկետսը։ Ես փոքր ժամանակ դիտում էի նրա խաղը, և դա իսկական հաճույք էր: Ինձ համար պատիվ կլինի խաղալ նրա դեմ։
Ակնհայտ է, որ Կոստա Ռիկայի հետ խաղում կրած պարտությունը մեզ համար հիասթափություն էր, բայց մենք ամեն ինչ վերլուծել ենք և արդեն մտածում ենք այս հանդիպման մասին։ Դժվար կլինի հաղթել Իսպանիային, բայց եթե մենք հաղթենք, դա հրաշք չի լինի»,- Տանակայի խոսքերն է մեջբերում EFE-ն:
























































