«Լիվերպուլի» սեփականատերերը բանակցություններ են վարել Սաուդյան Արաբիայի և Կատարի կոնսորցիումների հետ՝ իրենց ակումբը վաճառելու համար, հայտնում է Daily Mail-ը:
Fenway Sports Group-ը, որին պատկանում է «Լիվերպուլը», հրապարակավ հաստատել է մերսիսայդյան ակումբը վաճառելու պատրաստակամությունը։
Մերձավորարևելյան երկու կոնսորցիումները ոչ միայն հետաքրքրություն են հայտնել «Լիվերպուլը» գնելու հարցում, այլև արդեն կապ են հաստատել FSG-ի տնօրեն Մայք Գորդոնի հետ, ով պատասխանատու է ակումբի համար նոր սեփականատերեր գտնելու համար:
FSG-ն անգլիական ակումբի սեփականատերն է 2010 թվականի հոկտեմբերից։