Իսպանական Mundo Deportivo-ն հայտնել է Ջոնաթան Դևիդի հետ պայմանագիր կնքելու «Լիվերպուլի» մտադրության մասին։
Ֆուտբոլիստը հանդես է գալիս ֆրանսիական «Լիլում» և Կանադայի հավաքականում։
Նշվում է, որ Յուրգեն Կլոպը երկար ժամանակ է, ինչ հետևում է ֆուտբոլիստին։ Հարձակվողի ելույթը Կատարում անցկացվող Աշխարհի առաջնությունում ևս համոզել է «Լիվերպուլին» ֆուտբոլիստին հրավիրել Պրեմիեր լիգա:
«Լիլի» կազմում այս մրցաշրջանում Դևիդը մասնակցել է 17 հանդիպման։ Նա խփել է 10 գոլ և կատարել չորս գոլային փոխանցում: Աշխարհի առաջնությունում ֆուտբոլիստը երկու հանդիպում է անցկացրել և առայժմ արդյունավետ գործողություններով չի աչքի ընկել։