Անդրե Օնանան Սերբիայի հետ խաղից առաջ հեռացվել է Կամերունի հավաքականից։
Ինչպես հայտնում է beIN Sports-ը՝ հղում անելով Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի (Fecafoot) աղբյուրին, դարպասապահը կարգապահական պատճառներով հեռացվել է թիմից։ Սերբիայի հետ նա չի խաղա։
«Օնանան հեռացվել է հավաքականից։ Մենք մեզ համար մի փոքր դժվարացրել ենք ամեն ինչ»,- ասել է Fecafoot-ի աղբյուրը:
«Ինտերի» դարպասապահի որակազրկման պատճառներն ու ժամկետն անհայտ են։
Նրան կփոխարինի Դևիս Էպասին,որը հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Աբհա» ակումբում։