Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել դի Մարիան խոսել է ԱԱ 2022-ի երկրորդ տուրում Մեքսիկայի նկատմամբ տարած հաղթանակի մասին։
«Իմ փոխանցումը շատ վատն էր, բայց Մեսսին ցանկացած իրավիճակում լուծումներ է գտնում: Կարևորը միայն այն է, որ գնդակը հասավ նրան։ Նրա հետ խոսել ենք գոլից մեկ րոպե առաջ։ Նա ասաց, որ մեքսիկացիները տուգանային հրապարակի ներսում խորն են պաշտպանվում, և դրա պատճառով տուգանային հրապարակի դիմաց ազատ տարածություն կա։ Այդ պատճառով նա խնդրեց ինձ փորձել գնդակը փոխանցել իրեն այս հատվածում»,- Դի Մարիայի խոսքն է մեջբերել Goal-ը:
2 տուրից հետո C խմբում առաջատար են լեհերը, որոնք ունեն 4 միավոր։ Արգենտինան 3 միավորով 2-րդ տեղում է։ Սաուդյան Արաբիան 3-րդն է (3 միավոր), իսկ Մեքսիկան՝ 4-րդը (1 միավոր)։