Գանայի հավաքականի գլխավոր մարզիչ Օտտո Ադդոն կարծում է, որ աշխարհի առաջնությունում պետք է ավելի շատ աֆրիկյան հավաքականներ լինեն։
«Աֆրիկայում կա 55 երկիր, և մենք արժանի ենք ավելի մեծ քվոտայի: Երբեք ՖԻՖԱ-ի պատմության մեջ մենք այսքան ուժեղ չենք եղել.
Հինգ տեղ… եթե մեզ համար լիներ 12 տեղ, ինչպես Եվրոպայի համար (ՈւԵՖԱ-ն ունի 13 տեղ այս աշխարհի առաջնությունում), ապա աֆրիկյան թիմերի համար հնարավորինս առաջ առաջ գնալու շանսերը ավելի մեծ կլինեն։ Իմ կարծիքով, սա անարդար է»,- Ադդոյի խոսքն է մեջբերել Goal-ը։