Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը բարձր է գնահատել թիմի ցուցադրած խաղը ԱԱ-2022-ի Իսպանիայի դեմ հանդիպմանը(1:1):
«Դժվար հանդիպում էր, բայց մենք պայքար մղեցինք իսպանացիների հետ և չթողեցինք, որ նրանք շատ հնարավորություններ ունենան: Մեր պաշտպանությունը լավ գործեց։
Անգամ 0։1 հաշվով պարտվելով՝ մենք շարունակում էինք հավատալ ինքներս մեզ։ Մենք դեռ պահպանում ենք խմբից դուրս գալու հնարավորությունները, իսկ հիմա ամենակարևորը դա է»,- դարպասապահի խոսքն է մեջբերել Kicker-ը։