Գերմանիայի հավաքականը վերջին 5 խաղում միայն մեկ հաղթանակ է տարել։
Հանս-Դիտեր Ֆլիկի սաները երեկ ոչ-ոքի խաղացին Իսպանիայի հետ ԱԱ-2022-ի խաղում։ Գերմանացիները սեպտեմբերի 23-ից ի վեր նա պարտվել են Հունգարիային և Ճապոնիային, ինչպես նաև ոչ-ոքի են խաղացել Անգլիայի հետ։ Միակ հաղթանակը թիմ տարել է Օմանի նկատմամբ՝ ընկերական խաղում։
ԱԱ-2022-ի խմբային փուլի վերջին խաղում Գերմանիան կմրցի Կոստա-Ռիկայի հետ։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 1-ին։
Իսպանիայի հավաքականը գլխավորում է E խմբի աղյուսակը՝ երկու տուրից հետո վաստակած 4 միավորով։ Գերմանիան 4-րդ տեղում է՝ 1 միավորով։ Երկրորդ տեղում Ճապոնիան է (3), քառյակը նույնքան միավորով եզրափակում է Կոստա-Ռիկան: