Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Գերմանիայի հետ ԱԱ-2022-ի խմբային փուլի 2-րդ տուրի խաղի մասին (1-1), ինչպես նաև անդրադարձել իր թիմի հեռանկարներին․
«Երբ դիտեմ խաղի տեսագրությունը, այն ինձ ավելի շատ դուր կգա, քան այս պահին ունեցած զգացողություններով։
Եթե մեզ ասեին, որ երկու տուրից հետո մենք խմբում առաջատարն ենք լինելու, որ ամեն ինչ մեզնից է կախված լինելու և որ անգամ ոչ-ոքին մեզ բավարար է լինելու փլեյ-օֆֆ դուրս գալու համար, ես կստորագրեի այս սցենարի համար։
Առաջին խաղակեսում մենք ավելի լավ տեսք ունեինք, բայց ամբողջ խաղի ընթացքում մեզ մի փոքր չէր հերիքում հավատն առ այն, որ մենք կարող ենք ավելի մեծ տհաճություններ պատճառել Գերմանիային։
Ամեն դեպքում, մեզ մոտ ես ամբիացիներ տեսա, և ես վստահ եմ՝ ավելի գոհ կլինեմ, երբ դիտեմ խաղի տեսագրությունը։ Ինձ դուր եկան գործի նկատմամբ վերաբերմունքը և դեպի հաղթանակը գնալու ցանկությունը։
Վերջին խաղում մենք մտադիր ենք հաղթել Ճապոնիային և խմբում զբաղեցնել առաջին հորիզոնականը։ Մենք միանգամայն վստահ ենք նրանում, ինչ անում ենք»,- ասել է Էնրիկեն La 1-ի եթերում։