«Չելսին» հետաքրքրված է «Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարի ծառայություններով, հայտնում է Calciomercato-ն:
Լոնդոնյան ակումբը բանակցություններ է վարում 27-ամյա սլովակի տեղափոխության շուրջ՝ նրան դիտարկելով որպես Տիագո Սիլվայի հնարավոր փոխարինող։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն պաշտպանին առաջարկում է 10 միլիոն եվրո աշխատավարձ մեկ մրցաշրջանում, գումարած բոնուսներ։
Շկրինյարի պայմանագիրը «ներաձուրիների» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։
Այս մրցաշրջանում պաշտպանը իտալական ակումբի կազմում անցկացրել է 21 հանդիպում բոլոր մրցաշարերում ու գոլ չի խփել։