ԱԱ 2022-ի խմբային փուլի երկրորդ տուրում Խորվաթիան կամային հաղթանակի հասավ Կանադայի նկատմամբ։
Հանդիպման մեկնարկում կանադացիների կազմում հաշիվը բացել է Ալֆոնսո Դևիսը։ Նա դարձել է Կանադայի հավաքականի՝ աշխարհի առաջնություններում առաջին գոլի հեղինակը։
36-րդ րոպեին Կրամարիչը հավասարեցրել է հաշիվը, իսկ 44-րդ րոպեին Լիվայան առաջ է մղել խորվաթներին:
GOAL! Croatia 1-1 Canada (Kramaric) 🇭🇷 pic.twitter.com/3h6tHUoAnN
— World Cup Updates (@wc22updates) November 27, 2022
GOAL! Croatia 2-1 Canada (Livaja) 🇭🇷 pic.twitter.com/Bgi9ult1Vb
— World Cup Updates (@wc22updates) November 27, 2022
70-րդ րոպեին Կրամարիչը դուբլ ձևակերպեց ՝ հաշիվը դարձնելով 3:1: 94-րդ րոպեին Մայերը հաշիվը դարձրեց 4:1:
Այսպիսով, վերջին տուրից առաջ Խորվաթիան 4 միավորով առաջին տեղում է: Նույնքան միավորով երկրորդ տեղում Մարոկկոն է: Բելգիան ունի 3, Կանադան՝ 0 միավոր: