«Մանչեսթեր Յունայթեդի» և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Կազեմիրոն խոսել է Նեյմարի մասին։ Բրազիլաին վնասվածք էր ստացել ԱԱ 2022-ի խմբային փուլի առաջին տուրում։
«Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Ավաղ, հաջորդ խաղում նա չի կարողանա օգնել մեզ։ Մենք շատ որակյալ խաղացողներ ունենք, բայց Նեյմարի հետ նույն մակարդակի խաղացող գտնելը շատ դժվար է։ Ունենք նաև այլ լավ կատարողներ՝ Վինիսիուս, Ռաֆինյա, Ռիշարլիսոն, Ժեսուս, Ռոդրիգո, Մարտինելի… Լայն ընտրություն, որը հիանալի է։ Այնուամենայնիվ, պետք է առերեսվել ճշմարտության հետ։ Նեյմարը մեր թիմի լավագույն խաղացողն է»,- Կազեմիրոյի խոսքն է մեջբերել Globo-ն։