ԱԱ 2022-ի խմբային փուլի երկրորդ տուրում Կանադան մրցում է Խորվաթիայի հետ։
Հանդիպման մեկնարկում կանադացիների կազմում հաշիվը բացել է Ալֆոնսո Դևիսը։ Նա դարձել է Կանադայի հավաքականի՝ աշխարհի առաջնություններում առաջին գոլի հեղինակը։
Կանադայի հավաքականը Մունդիալին մասնակցել էր միայն 1986 թվականին, սակայն խմբային փուլի 3 խաղերում գոլ չէր խփել։
ԱԱ 2022-ի առաջին տուրում թիմը նվազագույն հաշվով պարտվել էր Բելգիային։