Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն խոսել է ֆրանսիացիների նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրիի հետ ունեցած հարաբերությունների մասին։
ԱԱ 2022-ի Ավստրալիայի հետ խաղում Ժիրուն հավաքականում խփած գոլերի քանակով կրկնել էր Անրիի ռեկորդը (51-ական գոլ)։
«Անրին ամեն անգամ ինձ հաղորդագրություն է ուղարկում, երբ ես գոլ եմ խփում։ Նա շնորհավորում է ինձ։ Դա շատ հաճելի է»,- Ժիրուի խոսքն է մեջբերել Goal-ը։
Նոյեմեբրի 30-ին Ֆրանսիայի հավաքականը կմրցի Թունիսի ընտրանու հետ։