Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն խոսել է թիմի հարձակվող Նեյմարի մասին։
Բրազիլացի հարձակվողը ԱԱ-2022-ի խմբային փուլի 1-ին տուրի Սերբիայի հետ խաղում (2:0) վնասվածք էր ստացել և փոխարինվել 79-րդ րոպեին։
«Սերբիայի դեմ խաղում Նեյմարի նկատմամբ շատ էին խախտում կանոնները: Մենք պետք է պաշտպանենք մեծագույն խաղացողներին, եթե ցանկանում ենք շոու տեսնել:
Ես չէի գիտակցում, թե որքան շատ է տուժել Նեյմարը։ Երբ հասկացա, փոխարինեցի, բայց Նեյմարն արդեն վնասվածք ուներ։ Ես պետք է ավելի վաղ փոխարինեի նրան ու Դանիլոյին»,- Տիտեի խոսքն է մեջբերել Goal-ը։