«Արսենալը» հետաքրքրված է «Յուվենտուսի» կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսի ծառայություններով, հայտնում է football.london-ը:
Այս պահին 28-ամյա արգենտինացին խաղում է «Յուվենտուսում», սակայն ֆուտբոլիստի իրավունքները պատկանում են ՊՍԺ-ին։
Լոնդոնյան ակումբը դիտարկում է Պարեդեսին ձեռք բերելու տարբերակը։
Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացի կիսապաշտպանը «Յուվենտուսի» կազմում 13 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և կատարել 2 գոլային փոխանցում։