Լևերկուզենի «Բայերի» և Էկվադորի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Պիերո Ինկապիեն գրավել է Անգլիայի Պրեմիեր լիգայի թոփ ակումբի ուշադրությունը։
Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, ֆուտբոլիստի ելույթներին հետևում է Լոնդոնի «Չելսին»։
Աշխարհի առաջնությունում էկվադորցու ելույթները շատ են տպավորել «արիստոկարտների» մարզչական շտաբին։ Ակումբների սկաուտները կշարունակեն հետևել պաշտպանին Կատարում ընթացող Աշխարհի առաջնության մնացած հանդիպումներում։
Հիշեցնենք, որ Էկվադորի հավաքականն այս Աշխարհի առաջնությունում 4 միավոր է վաստակել խմբային փուլի երկու խաղում։ Փլեյ-օֆֆ դուրս գալու ճակատագիրը կորոշվի վերջին տուրում, երբ հարավամերիկացիները կհանդիպեն Սենեգալի հետ։