Նիդերլանդների հավաքականի նախկին հարձակվող Մարկո վան Բաստենը խոսել է ԱԱ-2022-ում ազգային հավաքականի պաշտպան Վիրջիլ վան Դեյկի ելույթի մասին։
Նիդերլանդները խմբային մրցաշարի երկրորդ խաղում ոչ-ոքի խաղաց Էկվադորի ազգային հավաքականի հետ (1:1):
«Նա պարզապես սպասում էր և դիտում Վալենսիայի գոլը: Ի՞նչ է նա նայում: Նա պետք է նախաձեռնող լինի, իսկ առաջնորդի դեր չի ստանձնում։ Նա միայն խոսում է և քիչ բան է անում խաղադաշտում։ Վան Դեյկը պետք է ավելի շատ պատասխանատվություն ստանձնի, քանի որ մնացած բոլոր խաղացողները տուժում են:
Նա պետք է լինի առաջատարը խաղադաշտում։ Նա չափազանց դանդաղ է և փոխանցում է կատարում միայն Նաթան Ակեին կամ Յուրիեն Տիմբերին: Նա պետք է շատ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի։ Ես հաճախ եմ քննադատում վան Դեյկին, չնայած նա շատ լավ խաղացող է։ Թող նա գոնե մեկ անգամ փոխանցում կատարի առաջ»,- ասել է նախկին հարձակվողը NOS հեռուստաալիքի եթերում։