Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կիսվել է ԱԱ-2022-ի խմբային փուլի Իսպանիայի դեմ առաջիկա հանդիպման սպասելիքներով։
«Այսօր կարևոր խաղ է լինելու: Մենք պետք է դիմակայենք Իսպանիային, մենք սովորել ենք դա անել։ Լուիս Էնրիկեն ֆանտաստիկ թիմ է կառուցել։
Ճապոնիայից կրած պարտությունը ծանր է։ Համոզված եմ, որ դրանից կարելի էր խուսափել։ Ես գոհ եմ, թե ինչպես է աշխատում թիմը հիմա: Այսօր նրանք խաղադաշտում կանեն առավելագույնը»,- մեջբերում է մասնագետին TMW-ն։
2022 թվականի Աշխարհի առաջնությունն անցկացվում է Կատարում և կավարտվի դեկտեմբերի 18-ին։ Գերմանիայի հավաքականը E խմբում խաղում է Կոստա Ռիկայի, Իսպանիայի և Ճապոնիայի հետ։ ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրի խաղում գերմանացիները սենսացիոն պարտություն կրեցին Ճապոնիայի հավաքականից (1:2): Գերմանիայի ընտրանու հաջորդ հանդիպումը կկայանա այսօր՝ նոյեմբերի 27-ին (Երևանի ժամանակով 23։00-ին)՝ ընդդեմ Իսպանիայի։