Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը չի ցանկանում կարիերան շարունակել «Բավարիայում», հայտնում է Mundo Deportivo-ն։
Ըստ հրատարակության՝ գերմանացիները կցանկանային պայմանագիր կնքել Կրոսի հետ ընթացիկ մրցաշրջանի ավարտին, սակայն նա որոշել է հրաժարվել մյունխենցիների առաջարկից։ Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ ֆուտբոլիստը բանակցություններ է վարում մադրիդցիների հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։
Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Սիթին» ևս 32-ամյա գերմանացուն պայմանագիր է առաջարկել՝ տարեկան 14 միլիոն եվրո աշխատավարձով։
Կրոսը միացել է Մադրիդի «Ռեալին» 8 տարի առաջ և թիմի կազմում անցկացրեց 383 հանդիպում՝ դառնալով 26 գոլի և 87 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին։