«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հայտնում է լրագրող Մատեո Մորետոն։
Արդյոք ֆուտբոլիստի ծառայություններոբ հետաքրքրված է մադրիդյան ակումբը, չի հաղորդվում: Սակայն ինքը՝ կիսապաշտպանը, կցանկանար փոխել թիմն այս ձմռանը։
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա կիսապաշտպանը «Լացիոյի» կազմում 25 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
Միլինկովիչ-Սավիչը Սերբիայի հավաքական է հրավիրվել Կատարում անցկացվող ԱԱ-2022-ի համար: Սերբերը G խմբում կհանդիպեն Շվեյցարիայի և Կամերունի հետ իսկ բրազիլացիներին արդեն պարտվել են: