«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատմել է, թե ինչու է հրաժարվել աշխատել Բրազիլիայի հավաքականում՝ մինչ կատալոնական ակումբին միանալը։
«Դա անսպասելի հնարավորություն էր: Ես նրանց հետ շփվել եմ իմ գործակալի միջոցով և կարող էի մտնել Տիտեի մարզչական շտաբ։
Բայց ես ցանկանում էի գլխավոր մարզիչ լինել, և ես սպասում էի «Բարսելոնայում» լինելու իմ հնարավորությանը», — Չավիի խոսքերն է մեջբերում Goal-ը։
2022 թվականի Աշխարհի առաջնությունում Բրազիլիան խաղում է G խմբում սերբերի, շվեյցարացիների և Կամերունի հետ։ Վաղը՝ նոյեմբերի 28-ին, բրազիլացիները ԱԱ-2022-ի խմբային փուլի երկրորդ տուրում կխաղան Շվեյցարիայի հետ։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 20։00-ին։