Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը Մարոկկոյի ընտրանու հետ ԱԱ-2022-ի երկրորդ տուրի խաղից առաջ խոսել է լրագրողների հետ։
Ինչպես հայտնում է RTL-ն, մամուլի ասուլիսի ժամանակ խաղացողին լրագրողներից մեկը հարցրել է ավելորդ քաշի մասին:
Էդենը պատասխանել է, որ ավելորդ քաշ չունի։ Դրանից հետո լրագրողը, ով անհարմար հարց է տվել Ազարին, ցանկացել է համատեղ լուսանկարվել խաղացողի հետ, սակայն բելգիացին հրաժարվել է։
Բելգիա — Մարոկկո հանդիպումը կկայանա կիրակի՝ նոյեմբերի 27-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 17։00-ին։