Երեկ Արգենտինայի հավաքականը Կատարում ընթացող Աշխարհի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրի խաղում հաղթեց Մեքսիկային։ Խաղն ավարտվել է 2:0 հաշվով։
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Այժմ Լեոն Աշխարհի առաջնությունում ունի 8 գոլ և 5 արդյունավետ փոխանցում։
Մեսսիի նորամուտից հետո Աշխարհի առաջնությունում (2006) գործող ֆուտբոլիստներից միայն Գերմանիայի հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլերն է ավելի արդյունավետ Մեսսիից՝ 16 արդյունավետ գործողություն:
Բացի այդ, Մեսսին Աշխարհի առաջնությունում տուգանայինից դուրս խփել է իր չորրորդ գոլը, ինչը 2006 թվականից ի վեր լավագույն արդյունքն է։
























































