Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Ավստրալիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Թունիսին՝ 2010 թվականից ի վեր առաջին հաղթանակը տանելով ԱԱ-ում։
Հաղթական գոլը խփեց Միտչել Դյուկը, ով հանդես է գալիս Ճապոնիայի առաջնության երկրորդ լիգան ներկայացնող Ֆաջիանո Օկայամա թիմում։
Ինչպես պարզվում է, Դյուկը մինչ այժմ Աշխարհի առաջնության միակ ֆուտբոլիստն է, ով չի խաղում որևևէ առաջնության բարձրագույն լիգաներում։
Կատարում անցկցվող Աշխարհի առաջնության շրջանակում մնացած բոլոր գոլահարները խաղում են բարձրագույն լիգաների ակումբներում։