Իրանի հավաքականի և «Պորտուի» հարձակվող Մեհդի Տարեմին գրավել է Հռոմի «Լացիոյի» ուշադրությունը, հայտնում է Football Italia-ն։
Կատարում ընթացող Աշխարհի առաջնությունում Տարեմին դուբլի հեղինակ դարձավ Անգլիայի դեմ խաղում։ Իսկ ընթացիկ մրցաշրջանում իր ակումբի կազմում իրանցի ֆուտբոլիստը 19 հանդիպումներում 13 գոլ ունի իր ակտիվում։ 30-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, 20 միլիոն եվրո է:
Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնությոնում Տարեմիի թիմը նոյեմբերի 29-ին վճռորոշ հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ի ընտրանու հետ: Ամերիկացիներին միայն հաղթանակ է պետք այս խաղում փլեյ-օֆֆ դուրս գալու համար։
Նոյեմբերի 25-ին Իրանի ազգային հավաքականը, առանց Տարեմիի մասնակցության, հաղթեց Ուելսին (2:0) և երեք միավորով դուրս եկավ B խմբի երկրորդ տեղ։