Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն դուբլի հեղինակ է դարձել Կատարում ընթացող Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի Դանիայի դեմ խաղում։
Այդ խաղում ֆրանսիացիները հաղթել են 2-0 հաշվով։
23-ամյա Մբապեն իր 31 գոլն է խփել ազգային հավաքականի կազմում՝ հավասարվելով լեգենդար Զինեդին Զիդանին։
Ֆրանսիայի հավաքականի կազմում ավելի շատ գոլեր են խփել Օլիվյե Ժիրուն (51), Թիերի Անրին (51), Անտուան Գրիզմանը (42), Միշել Պլատինին (41), Կարիմ Բենզեման (37) և Դավիդ Տրեզեգեն (34):