Մեքսիկայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Գուարդադոն դարձել է պատմության մեջ վեցերորդ ֆուտբոլիստը, ով մասնակցել է Աշխարհի հինգ առաջնության:
Շաբաթ օրը 36-ամյա խաղացողը խաղադաշտ դուրս եկավ Կատարում կայանալիք ԱԱ-2022-ի խմբային փուլի 2-րդ տուրի Արգենտինայի հավաքականի հետ խաղում։
Այդ հանդիպումն ավարտվել է արգենտիացիների հաղթանակով՝ 2-0 հաշվով։
Նախկինում Գուարդադոն մասնակցել է Գերմանիայում (2006), Հարավային Աֆրիկայում (2010), Բրազիլիայում (2014) և Ռուսաստանում (2018) կայացած Աշխարհի առաջնություններին:
Կիսապաշտպանն աշխարհի առաջնությունում անցկացրել է 13 հանդիպում, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։