Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին գոլային փոխանցման հեղինակ է դարձել ԱԱ-2022-ի խմբային փուլի Մեքսիկայի դեմ խաղում (2:0):
Մեսսին դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով առնվազն մեկ գոլային փոխանցում է կատարել հինգ Աշխարհի առաջնություններում:
Մեսսին 6 գոլային փոխանցում է կատարել 2006 թվականից ի վեր Աշխարհի հինգ առաջնություններում (2006, 2010, 2014, 2018, 2022):
Նա նաև իր 51-րդ գոլային փոխանցումն է կատարել Արգենտինայի հավաքականի կազմում։