Լիոնել Մեսսին ճանաչվել է Արգենտինա-Մեքսիկա հանդիպման լավագույն խաղացող։ Հիշեցնենք, որ Ալբիսելեստեն 2-0 հաշվով հաղթանակ տարավ Մեքսիկայի նկատմամբ։
Արգենտինացիների առաջին գոլը խփեց անձամբ Լիոնել Մեսսին։ Հեռահար հարվածով նա հանդիպման 64-րդ րոպեին գրավեց Գիլերմո Օչոայի դարպասը։
Իսկ 87-րդ րոպեին Մեսսին մասնակցեց Էնցո Ֆերնանդեսի գոլին՝ նրան գոլային փոխանցում կատարելով։
Այժմ Արգենտինայի հավաքականը C խմբում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը և պահպանում է փլեյ-օֆֆ դուրս գալու բոլոր հնարավորությունները։ Վճռորոշ հանդիպումը կկայանա Լեհաստանի հետ նոյեմբերի 30-ին։