Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին մեկնաբանել է Կատարում ընթացող Աշխարհի առաջնությունում Մեքսիկայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը։
«Շատ դժվար հանդիպում էր, Մեքսիկան հիանալի մարզիչ ունի, նրանք ուժեղ թիմ են, որոնք վերահսկում են խաղը:
Մենք սկսեցինք նորմալ խաղալ և վերահսկել գնդակը միայն երկրորդ խաղակեսում։ Մենք կարողացանք անել այն, ինչ պետք է: Այլ ելք չկար, քան հաղթելը»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Ole-ն։
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը Սաուդյան Արաբիայի հավաքականից սենսացիոն պարտությունից հետո առաջին հաղթանակը տարավ Աշխարհի առաջնությունում։ 2:0 հաշվով Ալբիսելեստեն հաղթեց Մեքսիկայի հավաքականին։ Առջևում Ռոբերտ Լևանդովսկու գլխավորությամբ Լեհաստանի հավաքականի դեմ խմբի վճռորոշ հանդիպումն է։ Այն տեղի կունենա նոյեմբերի 30-ին։
























































