Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ֆրանսիացիների՝ Դանիայի դեմ տարած 2-1 հաշվով հաղթանակին ԱԱ-2022-ի երկրորդ տուրի խաղում։
«Մեր դանիացի ընկերների հետ խաղում և, հույս ունեմ, մրցաշարի հաջորդ շատ փուլերից առաջ, ողջ աջակցությունս եմ ուղարկում կապույտներին։ Երկիրը ձեր կողքին է։
Ճգնաժամին դիմակայող աշխարհում մենք պետք է պահպանենք սպորտային ոգին, որը պետք է մնա մարդկանց համընդհանուր արժեքների շուրջ համախմբող ուժը։
Այս աշխարհի առաջնությունը, որն առաջին անգամ կազմակերպվել է արաբական աշխարհում, հստակ փոփոխությունների ձևավորման վկան է։ Կատարը սկսել է այս ճանապարհն ու պիտի շարունակի այն։ Նա կարող է հույսը դնել մեր աջակցության վրա։
Բոլոր հավաքականներին ու ազգերին, որ ներկայացված են․ դուք այսօր ցնցեցիք աշխարհը ձեր խփած յուրաքանչյուր գոլով։ Այնպես որ, եկեք միասին լինենք։
Եվս մեկ անգամ՝ առա՛ջ, կապույտնե՛ր»,- գրել է Մակրոնը։
Ֆրանսիայի հավաքականը հաղթանակի հասավ Կիլիան Մբապեի դուբլի շնորհիվ և ժամանակից շուտ ապահովեց իր տեղը մրցաշարի փլեյ-օֆֆում։