«Մեծ սաղավարտի» 22-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին.
«Իմ ժամանակը կգա, երբ դրա կարիքը լինի։ Ես լիովին պատրաստ եմ թենիսից դուրս կյանքին։ Ես կասկածում եմ, որ այս հարցում ինչ-որ դժվարություններ կունենամ, բացի փոփոխություններին հարմարվելուց։ Իմ կյանքում կան շատ բաներ, որոնք նույնքան կարևոր կամ նույնիսկ ավելի կարևոր են, քան թենիսը»,- Նադալի խոսքերն է մեջբերում Tennis World-ը։
36-ամյա Նադալը ելույթ է ունեցել ATP եզրափակիչ առաջնությունում, որն անցկացվել է Թուրինում (Իտալիա):