Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կիսվել է աշխարհի առաջնությունում խփած առաջին գոլի էմոցիաներով։
«Երազանքս կատարվեց։ Հասկանալի է, որ հավաքականում խաղալիս թիմի շահն առաջին տեղում է, բայց ես հարձակվող եմ ու միշտ հիշում եմ, որ ես էլ պիտի գոլ խփեմ։
11-մետրանո՞ց մեր դարպասին։ Իմ կարծիքով՝ 11-մետրանոց չպետք է նշանակեին, նույնիսկ չգիտեմ, թե մրցավարն ինչու մոտեցավ մոնիտորին։ Մենք կարող էինք ավելի շատ հարձակվել, կիսապաշտպանությունում ավելի ագրեսիվ գործել, բայց նաև ուզում էինք հանգստացնել տեմպն ու մեր պահերը փնտրել․․․
Հաջորդ խա՞ղը։ Հույս ունեմ՝ մինչև Արգենտինայի դեմ խաղը ամուր կանգնած կլինենք մեր ոտքերի վրա ու առավելագույնս կներդնենք մեր ուժերը»,- Լևանդովսկու խոսքերն է փոխանցում Sport.es-ը։
























































