«Ինտերի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը խոսել է հավաքականում իր թիմակից Լիոնել Մեսսիի մասին։
«Ինձ համար օրինա՞կ։ Ընտրում եմ Մեսսիին, որովհետև նրա հետ եմ հանդես գալիս ու փոքր ժամանակ հեռուստացույցով էի դիտում նրան։ Երազում էի նրա հետ խաղալու մասին։
Արգենտինական ֆուտբոլը շատ նման է իտալականին, ես դա հասկացա, երբ տեղափոխվեցի «Ինտեր» Այստեղ մեծ կիրք կա»,- Լաուտարոյի խոսքերն է փոխանցում Inter TV-ն։
35-ամյա Մեսսին Արգենտինայի հավաքականում հանդես է գալիս 2005 թվականից։
























































