Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ռուբեն Դիաշը հիշել է իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի հետ անցկացրած առաջին մարզումը։
«Մինչև հիմա հիշում եմ այն օրը, երբ մենք սովորական ռեժիմով մարզվում էինք։ Ռոնալդուն այն ժամանակ նոր էր հաղթել Չեմպիոնների լիգան։ Հենց այդ ժամանակ հասկացա, թե նրան ինչպես էր հաջողվել նման բարձունքների հասնել կարիերայում։ Կրիշտիանուն անում էր ամեն ինչ, յուրաքանչյուր վարժություն, ուշադրություն էր դարձնում ամեն դետալի ու նվիրում ցույց տալիս»,- Դիաշի խոսքերն է փոխանցում CNN-ը։
Հիշեցնենք՝ ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրում Պորտուգալիան 3-2 հաշվով հաղթեց Գանային։ Երկրորդ տուրում պորտուագալացիները նոյեմբերի 28-ին կհանդիպի Ուրուգվային։
























































