Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին դե Բրյույնեն չի հավատում, որ Բելգիան կհաղթի ԱԱ-2022-ը։
«Ոչ մի շանս չունենք, մենք չափազանց ծեր ենք։
Կարծում եմ՝ մեր շանսը 2018-ին։ Մենք լավ թիմ ունենք, բայց այն ծերանում է։ Մի քանի առանցքային խաղացողի ենք կորցրել։
Մեզ մոտ գալիս են նոր լավ խաղացողներ, բայց նրանք այն մակարդակի չեն, ինչ ուրիշ խաղացողներ 2018-ին։ Ես ավելի շատ մեզ նայում եմ որպես աութսայդերների»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում The Guardian-ը։
























































